Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բրյուսելից վերադառնալիս օդանավակայանում մեր հայրենակիցները քիչ չէին: Բարևեցինք, բռնվեցինք զրույցի՝ “ոնց եք-ոնց չեքից” մինչև “բա երբա մեր երկիրը դզվելու” տիեզերքի նման հին ու փիլիսոփայական հարցադրումներ:
Տարիքով մի տղամարդ անկեղծացավ.
– Աշոտյան ջան, դուք ժողովրդից մի նեղացեք, դուք էլ եք մեղավոր եղել: Մի քիչ էս ժողովրդի դարդերից խոսայիք, մի քիչ բանի տեղ դնեիք, մի քիչ ձեր շրջապատը մաքրեիք, սենց չէր լինի:
– Դե, ճիշտ ես, պապի ջան: Հենա, շրջապատներս արդեն լաաավ մաքրվելա, – ժպտացի ես ի պատասխան:
– Հա, մեկ էլ մի բան ասեմ: Դու Սերժին որ տեսնես, ասա իրան, որ եթե, Աստված չտա, պատերազմ լինի, ինքը պտի Նիկոլին օգնի: Անպայման կասես: Ինքը խորը մարդա, ասածս կհասկանա…»:
Բրյուսելից վերադառնալիս օդանավակայանում մեր հայրենակիցները քիչ չէին: Բարևեցինք, բռնվեցինք զրույցի՝ "ոնց եք-ոնց չեքից"…
Gepostet von Armen Ashotyan am Samstag, 13. April 2019