«Չկան հիմքեր ակնկալելու, որ հիմա Հոկտեմբերի 27-ը կարող է բացահայտվել». Սուրեն Սուրենյանց
Advertisement 1000 x 90

«Չկան հիմքեր ակնկալելու, որ հիմա Հոկտեմբերի 27-ը կարող է բացահայտվել». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հոկտեմբերի 27-ի գործի մասին. Անդրանիկ Քոչարյանի երեկվա ասուլիսից շատերն են զարմացել, ես՝ ոչ: Նախ՝ ես չեմ լսել, որ Քոչարյանը Հոկտեմբերի 27-ռուսական «հետքի» մասին երբևէ հայտարարած լինի, որ հիմա էլ զարմանամ նրա հերքման վրա:
Սակայն խնդիրը Քոչարյանի անձը չէ՝ ավելի գլոբալ է: Հոկտեմբերի 27-ը հնարավոր կլիներ բացահայտել այս իշխանությունների օրոք, եթե Նիկոլ Փաշինյանի հեղափոխական հարթակի օրակարգում լիներ ապագութացման հարցը: Մեր հեղափոխությունը նման օրակարգ չի ունեցել, ավելին՝ Փաշինյանի իշխանությունը պարբերաբար հավատարմության ուղերձներ է հղում Մոսկվային: Ռուսաստանում նույնպես որևէ բան չի փոխվել՝ առայժմ Պուտինի համակարգը պահպանվում է:
Մեծ հաշվով՝ հայ-ռուսական հարաբերություններում պահպանվում է հին ստատուս-քվոն ու այս համատեքստում չկան հիմքեր ակնկալելու, որ հիմա Հոկտեմբերի 27-ը կարող է բացահայտվել»:



Նման նյութեր