Միայն քաղաքականապես սնանկ կուսակցությունը կհայտարարի, թե աղբի վերամշակման գործարանի պայմանագիրը կնքված էր, բայց որ մեզ չընտրեցիք, պայմանագիրը չեղարկեցինք: Չեղարկելու մասին ուղիղ չի ասվում, բայց եթե կնքված էր ու հիմա չկա, ուրեմն չեղարկվել է: Ուրիշ բացատրություն չկա:
Սրանք ժողովրդին էլի փորձում են իրենց վաղուց բարոյապես մաշված ուռկանը գցել. մեզ ձայն տվեք, որ փող ներդնենք, ձեր կյանքը թեթեւացնենք:
Աղբի վերամշակման գործարանը որեւէ երկրում բարեգործությամբ չի զբաղվում, այն նաեւ ենթադրում է շահութաբերություն, պարզ եկամուտ: Այսինքն՝ Ծառուկյանը բիզնես էր ուզում դնել, շահույթ ստանալ ու հրաժարվե՞ց: Անիրական բան է բիզնես-շահի տեսանկյունից: Ենթադրելի է, որ այդ պայմանագիրը ընդհանրապես չի եղել, ու հիմա քաղաքում առկա իրավիճակը ընդամենը ժողովրդին մանիպուլացնելու, ժողովրդի զգացմունքների հետ խաղալու առիթ է: Հին «խասիաթով»:
Լրագրող Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան էջից: