
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարության ֆեյսբուքյան էջը նայում ես, կարծես փիառ գրասենյակի էջ լինի, կամ բիզնեսներ են գովազդում (դե իբր ազգին արարել են մոտիվացնում ??♂️) կամ էլ Նիկոլի ելույթներն ու այցերը:
Բա լավ, կառավարության գործառույթների մասին հաշվետվողականություն ո՞նց ենք ունենալու: Հայաստան ասածը հիմա պետություն ա՞, թե՞ ՍՊԸ:
Հ.Գ. Էն Հայաստանի զարգացման հիմնադրամը դրա համար էլ փակում են էլի: Հենա բիզնես փիառ անող մի ահագին գրասենյակ կա, անունը Կառավարության աշխատակազմ (Վարչապետի աշխատակազմ գումարած փոխվարչապետերինը)»:
https://www.facebook.com/hovhan.avetisyan/posts/2691520890864603