«Ահա թե, որտեղ է թաղված շան գլուխը…». Նարեկ Մանթաշյան
Advertisement 1000 x 90

«Ահա թե, որտեղ է թաղված շան գլուխը…». Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեկյսբուքում գրել է.

«Օրերս մամուլում շրջանառվում են տարբեր տեղեկություններ, որ կառավարությունում կադրային ջարդը հանուն Էդուարդ Աղաջանյանի էր: Բնականաբար առաջինը, որ հետաքրքրեց, այն է թե հասարակության լայն շրջանակներին, որպես DJ էդո հայտնի Էդուարդը այդ ինչ մեծ վստահություն է վայելում վարչապետի մոտ, որ հանուն նրա այդպիսի կադրային ջարդի երեկո եղավ Կառավարությունում:
Այն, որ այս երիտասարդը իր գիտելիքներով և կառավարչական փորձով երբևէ աչքի չի ընկել դա ևս փաստ է:
Էդուարդը նաև Աբաջյան Ռոբերտի պապիկի կեղծման ժամանակ գլխավոր գործող անձանցից էր:
ինչևէ փորձեցի պարզել ինչ ունեցվածք ունի Աղաջանյանը՝
ՀՀ Պետռեգիստրում Էդուարդ Արթուրի Աղաջանյանի անունով կա մեկ՝ ԷՔՍԻՓԵԴ ՍՊԸ;
Այստեղ հետաքրքրականն այն է, որ 2014թ. ի սեպտեմբերի 17-ին հիմնադրված կազմակերպության համասեփականատերն է Նիկոլ Փաշինյանի եղբորորդի, ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը:
Փաստորեն Փաշինյանին առավել հետաքրքրում են Եղբորորդու բիզնես շահերը և ոչ թե պետական կառավարման համակարգի արդյունավետությունը:
Ի դեպ 06.20.2018թ. ից կազմակերպության կառավարումը հանձնվել է Էդուարդի հորեղբորորդուն՝ Դավիթ Աղաջանյանին»:



Նման նյութեր