Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է #sutNikol նախաձեռնության անդամներին բերման ենթարկելու, ապա ազատ արձակելու միջադեպին: «Անկախ ակցիայի բովանդակությունից, անկախ այդ բովանդակության հետ համաձայն լինելուց կամ չլինելուց, անկախ այդ ակցիայի մասնակիցների անձանց գաղափարի հետ համաձայն լինելուց կամ չլինելուց, եթե այն չի պարունակում բռնության, ատելության կամ որևէ անձի կյանքին և անվտանգությանը սպառնացող կոչեր, ակցիայի մասնակիցներին ոստիկանության բաժիններ բերման ենթարկելը համարում եմ խոսքի և կարծիքի արտահայտման ազատության միջամտության անհիմն գործողություն: Դատապարտում եմ ոստիկանության նման գործելակերպը»,- գրել է նա:
Անկախ ակցիայի բովանդակությունից, եթե այն չի պարունակում բռնության, ատելության կոչ, ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելը համարում եմ խոսքի ազատության միջամտության անհիմն գործողություն. Արթուր Սաքունց
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ