Զբոսնելիս հանդիպեցինք ՀՀ Վարչապետին․ Նարե Գևորգյանը վարչապետի հետ լուսանկար է հրապարակել, որում ինքը լուսանկարվելու տեսք չուներ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Զբոսնելիս հանդիպեցինք ՀՀ Վարչապետին․ Նարե Գևորգյանը վարչապետի հետ լուսանկար է հրապարակել, որում ինքը լուսանկարվելու տեսք չուներ

Գարունը դրական է անդրադարձել հայ շոուբիզնեսի ներկայացուցիչների տրամադրության վրա։ Բոլորն ակտիվ գարնանայինլուսանկարներ են հրապարակում։

Իր գործընկերներից ետ չի մնում նաև Նարե Գևորգյանը։ Երգչուհին իր գարնանային զբոսանքից կադրել է հրապարակել։

Զբոսնելիս երգչուհին հանդիպել ու լուսանկարվել է Նիկոլ Փասինյանի հետ։

Զբոսնելիս հանդիպեցինք ՀՀ Վարչապետին,- գրում է Նարեն։

Չնայած լուսանկարն այդքան էլ հաջողված չէ, Նարեն նախօրոք պատրաստված տեսք չունի, լուսանկարի գունային գամման ստացված չէ ու կադրում այլ մարդիկ են երևում, միևնույնն է, երգչուհին այն հրապարակել է, քանի որ վարչապետի հետ ունեցած իր բացառիկ լուսանկարներից է։

Իսկ իր գարնանային զբոսանքից առհասարակ նա այսպիսի լուսանկարներ է հրապարակում։