Իրավաբան, ԱԺ փորձագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբոււքյան իր էջում գրել է.
«Մինչև Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի և Նարեկ Սամսոնյանի վրա՝
1) Չերյոմուխայով չկրակեն (2008թ մարտի 1),
2) Փողոցից փողոց քարշ չտան (բոլոր ցույցերը)
3) Ծեծելով բերման չենթարկեն (Շանթ Հարությունյանի արժեքների հեղափոխությունը)
4) Ջրցանի տակ չթողնեն (2015թ Էլեկտրիկ Երևան),
5) Մինչև նռնակներ չնետեն ու արցունքաբեր գազ չկիրառեն նրանց նկատմամբ (Սասնա Ծռերի ապստամբությունը 2016թ-ին և 2018թ հեղափոխություն),
6) Մինչև մեկի աչքը չհանվի ու չստիպեն ոստիկանի կոշիկը համբուրել (Սայադը կորցրեց աչքը, Սասնա Ծռերի ապստամբության օրեր,2016թ),
7) Մինչև նրանց փողոցում չծեծեն դիմակավորված անձինք (2018թ Հերացու և Էրեբունու դեպքերը)
Նրանք իսկական ակտիվիստ-ցուցարար չեն դառնա
Հիշողություններդ թարմացրեք»
Ցտեսություն