Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են՝ էլեկտրոմոբիլներին արտոնություններ ենք տալիս, մարդը գնում 100 հազար դոլարի կարգի գումար է ծախսում, էլէկտրոմոբիլ է գնում, գալիս է, որ արտոնությունների մասին տեղեկանա, պարզվում է՝ արտոնությունը կայանատեղի չվճարելն ու ինչ-որ 3000 դրամանոց հարկ չվճարելն է այս պահին։ 100 հազար դոլարանոց մեքենա գնողին դեմ են տալիս մի 15 հազար դրամանոց արտոնություն։
Կառավարության -20% մաքսազերծումը դեռ ԱԺ չի մտել, բայց մեր հարևան Վրաստանում ասում են՝ արտոնությունները մի քանի անգամ ավելի շատ են։ Եթե ինչ-որ այլ արտոնություն գիտեք, որոնք ես չգիտեմ, ապա խնդրում եմ մեկնաբանության մեջ գրեք»։
Ասում են էլեկտրոմոբիլներին արտոնություններ ենք տալիս, մարդը գնում 100 հազար դոլարի կարգի գումար է ծախսում, էլէկտրոմոբիլ…
Gepostet von Ashot Asatryan am Montag, 15. April 2019