«Փաստինֆո»-ի տեղեկություններով` օպերատիվ -հետախուզական մարմինները տեղեկությունն են ստացել, որ ծրագրվել է «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր, ՌԴ Մոսկվա քաղաքի բնակիչ Վիտալի Գրիգորյանցի և նույն բանկի խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանի սպանությունը:
Հաջողվեց պարզել, որ ենթադրյալ կազմակերպիչը հայազգի գործարար է, ով մեղադրվում է մի քանի տասնյակ միլիոն դոլար հափշտակելու մեջ: Ավելին` վերջինս նաեւ փորձել է քիլլեր գտնել: Որոշ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվելուց հետո այս մասին անմիջապես նախազգուշացվել է նաեւ նախաքննական մարմինը:
Ներկայումս գործարարը կալանավորված է: Վերջինիս ինքնությունը հայտնի է, «Փաստինֆո»-ն նրան առաջադրված մեղադրանքներին կանդրադառնա ավելի ուշ: