
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի դեպքին:
«Չափազանց տխուր է տեսնել Փարիզի Աստվածամոր տաճարի այս պատկերները: Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»,- ապրիլի 15-ի գիշերը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետը: ՀՀ վարչապետը գրառումը կատարել է ֆրանսերեն:
Une immense tristesse devant ces images bouleversantes de #NotreDame de Paris. L'Arménie s'associe à l'émotion de la France.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) April 15, 2019