«Ըստ ինձ հասած շատ հավաստի տեղեկությունների՝ էն տրանսգենդերին, որ Ազգային ժողովում ելույթ ունեցավ, Ֆրանսիայի դեսպանատունն ընտանյոք հանդերձ վիզաները խփել ա, ու ոնց հասկացա՝ էդ տրանսգենդերը միտք ունի Ֆրանսիա տեղափոխվել: Երեկ իմացա էդ տեղեկությունը»,- ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանն այսօր «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք՝ խոսքը տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի մասին է, որը նախորդ շաբաթ ելույթ ունեցավ խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստում եւ խոսեց տրանսգենդերների իրավունքների մասին: Ելույթից հետո հանրության մեծ մասը ընդվզեց՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել տրանսգենդերին ԱԺ բերողին:
Araratnews.am-ը զանգահարեԼ է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի պատասխանատու Լենա Գյուլխասյանին՝ պարզաբանում լսելու: «Դեսպանությունը ո՛չ կարող է հաստատել, ո՛չ հերքել այդ տեղեկությունը, քանի որ վիզա ստացողների տեղեկությունն անձնական տվյալ է, հետևաբար, չենք կարող որեւէ կերպ մեկնաբանել այդ հայտարարությունը»,- ասաց մամուլի պատասխանատուն:
Հարցին՝ իսկ տրանսգենդերից դեսպանությունը որեւէ բողոք, դժգոհություն լսե՞լ է, մամուլի պատասխանատուն նման տեղեկություն չգիտեր: