«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հուշեր հեղափոխությունից՝ մաս 15․ առավոտվա պռավալը և Հերացու ծեծկռտուքը։ Ապրիլի 16-ի առավոտյան փողոցներ փակելը տապալվեց: ՃՈ-ն ակտիվիստների բոլոր մեքենաները (մի մասն անգամ տան բակից) տարավ տուգանային հրապարակ: Ժամը 8:30-ի դրությամբ կարելի էր արձանագրել ակցիայի տապալումը: Միայն մետրոյի փակումը մասամբ հաջողվեց (փակվել էր «Երիտասարդական» մետրոն, ինչի արդյունքում ամբողջ մետրոպոլիտենը կատվածահար էր եղել): Այստեղ Նիկոլը գնաց անձնական օրինակ ցույց տալուն ու Բաղրամյանի վրա նստեց ավտոբուսի դեմը: Զուգահեռաբար, Դավիթ Պետրոսյան-ենք կարողացան բուհերում նավակ ճոճել ու բժշկականի շուրջը փողոցները փակվեցին: Ու այստեղ եղավ մի բան, ինչն էապես ջղայնացրեց մարդկանց և ստիպեց դուրս գալ փողոց: Ինչ-որ սափրագլուխներ Հերացու փողոցի վրա ԶԼՄ-ների ուղիղ եթերում ծեծեցին ցուցարարներին: Այդտեղից հեղափոխությունն սկսեց ձեռք բերել մասսայական բնույթ»։