
Արթուր Ալեքսանյանը ֆեյսբուքում գրել է.
«Նրա գողացածը գրեթե անհնար է որևէ գործիքով չափել։ Իրավապահ համակարգը ներկայիս օրենքներով նրան չի կարող պատասխանատվության ենթարկել։ Նա գողացել է ազգային գաղափարախոսությունը, ապագայի հանդեպ հավատքը, լավատեսությունը, պատմական հայրենիքը նա անվանել է հողեր, նա գողացել է ինքնուրույն դառնալու մեր ցանկությունը` վախեցնելով միջազգային հանրություն կոչվող անորոշ և անդեմ բոբոներով, նա զրկել է մեզ արդար ընտրություններ կատարելու հնարավորությունից, նրա օրոք նրա մարդասպանները ոչնչացրել են տասնյակ ազատատենչ և աննկուն գործիչների, նա զրկել է մեզ ստեղծելու և ստեղծագործելու հնարավորությունից…
Նա այս ամենը արել է գեղեցիկ բառերի միջոցով, ծափահարությունների ներքո, ստելով, կեղծելով, մոլորեցնելու անհամար միջոցներով…
Ո՞վ է նա և ովքե՞ր են նրան գերազանցած նրա աշակերտները»։