Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքում գրել է.
«Իսկական հրամանատարը միշտ շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին, որ նա՝ կլինի պատերազմի օրերին, թե խաղաղության մեջ, կլինի կռվի դաշտում, թե իր սեփական օջախի մի ջերմ ու գողտրիկ անկյունում: Միշտ հոգատար, նվիրյալ, բանիմաց ու պատրաստակամ ընկեր և հրամանատար՝ Seyran Ohanyan-ի կողքին մենք մեզ զգում ենք ոչ միայն պաշտպանված, այլև առավել ամուր, առավել ինքնավստահ: Հայոց քաջարի բանակի ստեղծման ու կազմավորման հիմքում կանգնած այս մարդը այսօր էլ շարունակում է ոգևորել ու օրինակ ծառայել արդեն երիտասարդ սերնդին, որոնք այնքան շատ ունեն ճիշտ, հայեցի օրինակներով դաստիարակվելու, ամրանալու, հզորանալու կարիք: Իմ ցանկությունն է, որ Սեյրան Օհանյանը՝ որպես զենքի ու այսօր արդեն գաղափարի մարտիկ, շարունակի այսպես ամուր կանգնած մնալ մեր թիկունքին, մենք էլ արդարացնենք այն բոլոր եղբայրական, հայրական ու ընկերական սպասումները, որ նա ունի մեզնից՝ այդ ամենը կատարելով պատվով, փառքով և նախորդներին բնորոշ հերոսականությամբ ու ոգևորությամբ…»: