«Եթե սա է օրենքի երկիր լինելու Ձեր պատկերացումները, ապա այո, իրոք նրանք արժանի են ունենալու Ձեր պես նախագահ». Ռոբերտ Հայրապետյան
Advertisement 1000 x 90

«Եթե սա է օրենքի երկիր լինելու Ձեր պատկերացումները, ապա այո, իրոք նրանք արժանի են ունենալու Ձեր պես նախագահ». Ռոբերտ Հայրապետյան

Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից.

«ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հետ կապված մի քանի հարց եմ ուզում հղել «հայրենիքի սիրով տոգորված» նախագահ Արմեն Սարգսյանին․

Պարո՛ն նախագահ

Դուք իրո՞ք դեռ չեք հասկացել, որ Նիկոլ Փաշինյանի հետ բոլոր հարցերի համաձայնեցման քաղաքականությունն աշխատում է ի վնաս Ձեզ: Արդեն որերորդ դեպքն է, երբ Ձեր հնազանդ քաղաքականության արդյունքում Դուք արհամարվում, նսեմացվում և տրորվում եք։

Իսկ եթե չեք համաձայնեցնում, ապա շատ ավելի ցավալի է, որովհետև Դուք, լինելով Սահմանադրության պահպանման բացառիկ իրավազորությամբ օժտված անձ, երբևէ չեք իրականացնում դրան ուղղված որևէ քայլ։

Իսկ երբ հանկարծ որոշում եք իրացնել Ձեր միանձնյա լիազորությունները, արդյունքում պարզ է դառնում գործադիր իշխանության մոտ՝ Ձեր անձի և Ձեր ընտրության հանդեպ առկա հարգանքի կշիռը։

Ինչ վերաբերվում է «պալատական իրավաբան» Վահե Գրիգորյանին, ում անվան շուրջ տարածված տեղեկությունները հերքելու համար նա բազմիցս հայտարարել է, որ չի ուզում ընտրվել այդ պաշտոնում, ապա պետք է ասեմ․ վատորակ հայկական սերիալների սցենարիստներն ավելի համոզիչ են աշխատում, որովհետև ակնհայտ է, որ ընտրությունը տապալված է հենց նրա համար։

Ինչևէ պարոն նախագահ․

Եթե Սահմանադրության պահպանման բացառիկ լիազորության իրացումն այսպես եք պատկերացնում, ապա իրականում արժանի եք այն վերաբերմունքին, որը ստանում եք Ձեր և Ձեր ընտրության նկատմամբ։

Եթե սա է օրենքի երկիր լինելու Ձեր պատկերացումները, և եթե սա է փառաբանում ամբոխը, ապա այո, իրոք նրանք արժանի են ունենալու Ձեր պես նախագահ, Նիկոլ Փաշինյանի պես վարչապետ, Սասուն Խաչատրյանի պես ՀՔԾ պետ և այլն։

Հ․Գ․ Նիկոլն ի ատասխան հաստատ կասեր «Ես ինչ անեմ, թող չներկայացներ»։



Նման նյութեր