Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լավ կլինի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ բիզնեսի հետ հարաբերություններում զգույշ լինի, եթե արդարության, իրավական սկզբունք է կիրառվում, դա բոլորի դեպքում, առանց քաղաքական, անձնական կամ այլ նախապատվության պետք է լինի։ Բիզնեսը հեշտ է խրտնում, հետո ետ չես բերում։ Սեփականության ամեն մի անօրինական վերաբաշխում նոր հեղափոխություն է ծնում։ Փոքր, պատերազմող Հայաստանն այդքան կդիմանա․․․»։