«Ձեր մանկական երազած խոսելաոճը, որոնք երևի հայաթներում չեք կարողացել իրագործել, դրա համար տարել կոխել եք Ազգային ժողով»
Advertisement 1000 x 90

«Ձեր մանկական երազած խոսելաոճը, որոնք երևի հայաթներում չեք կարողացել իրագործել, դրա համար տարել կոխել եք Ազգային ժողով»

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ կարողանում հասկանալ, թե, ԱԺ դահլիճում քուչի մակարդակի զրույցները տարածելով, կոնկրետ ինչի՞ վրա եք ուրախանում, երբ մարդիկ դառել են պատգամավոր, բայց փորձում են կուռաժիտ լինելով միմյանց բան բացատրել, իրար վրա մուննաթ գալ, որ իրենց կողմնակիցները փորձեն այդ ամենը ներկայացնել, իբր թունդ ընդդիմադիր կամ դուխով իշխանական քայլ։ «Դու ո՞վ ես», «Տո դու ո՞վ ես», «Ծպտուն չհանեք» և այլն, կլինի՞ չէ ձեր մանկական երազած խոսելաոճը, որոնք երևի հայաթներում չեք կարողացել իրագործել, դրա համար տարել կոխել եք Ազգային ժողով, գոնե դահլիճից դուրս իրար ով լինելը պարզեք։

Ժողովուրդը բոլորիդ կենսագրությունը շատ լավ գիտի, ումն էլ չգիտի, րոպեների հարց ա պարզելը, դուք հանգիստ աշխատեք, ով ինչ լինելն ընթացքում կպարզվի»։

https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/2096420490406676



Նման նյութեր