Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր պետության առաջին գիծն էլ, երկրորդն էլ, երրորդն էլ մենք ենք, քանի որ մենք ազգովի ենք զինվոր՝ մի մասը ժամկետային, մի մաստ պահեստազոր:
Մենք խնդիր չունենք ԱԺ դահլիճից նման թեմաների անդրադառնալու, 2016 թվականի ապրիլը վկա, մարդիկ աշխարհի բոլոր ծայրերից եկան ու կանգնեցին իրենց հայրենիքի առաջին գծում:
Առաջին կամ երկրորդ գծերից կարող է խոսել Ադրբեջանը, երբ ազգային պատկանելությամբ է դասավորում դիրքերի հերթականությունը, ով ազգությամբ ադրբեջանցի չէ՝ առաջին գիծ, ամենավտանգավոր հատվածներ, յուրայինները մի փոքր ավելի ապահով վայրերում են:
Իսկ ընդհանրապես եկեք թարգեք զինվորի մասին խոսելով միավոր հավաքելու գործողությունները այն էլ նման ամբիոնից ու ուղիղ եթերներով: Չի ստացվում, չեք կարողանում, մի արեք, թողեք մարդիկ իրենց ծառայությունը իրականացնեն հանգիստ խղճով:
Բարի ծառայություն բոլոր զինվորականներին՝ անկախ գտնվելու վայրից և դիրքից՝ Երևանից մինչև Եղնիկներ ու ամբողջ հայոց աշխարհով մեկ»:
Մեր պետության առաջին գիծն էլ, երկրորդն էլ, երրորդն էլ մենք ենք, քանի որ մենք ազգովի ենք զինվոր՝ մի մասը ժամկետային, մի…
Gepostet von Ashot Asatryan am Dienstag, 16. April 2019