27-ամյա հոլիվուդյան դերասանուհի Դարինա Էրվինը Ալեքսանդր Ցեկալոյի (58 տարեկան), հետ ամուսնությունից հետո, ավելի հայտնի է դառնում: Չնայած ոչ լավ համբավին (Ցեկալոն նրա հետ ամուսնանալու նպատակով հեռացել է ընտանիքից, կնոջը՝ Վիկտորիա Գալուշկային՝ Վերա Բրեժնևայի քրոջը, մենակ թողնելով 2 անչափահաս երեխաների հետ), Դարինայի համբավն աճում է:
Ոչ այնքան փորձառու դերասանուհին նաև նկարում է, և նկարում է ոչ ավել, ոչ պակաս՝ մերկ տղամարդկանց: Վերջերս հրապարակած հոլովակում, Դարինան ցույց է տվել, թե ինչպես է աշխատում:
«Նկարը հնարավորություն է տալիս, որ մարդիկ կարողանան տեսնել նկարչի ծածուկ մտքերը»,- իր էջում մակագրել է Էրվինը: Ահա թե ինչի մասին է մտածում Ցեկալոյի կինը: