Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքում գրել է.
«ՊԵԿ ղեկավարության կրավորական պահվածքը շարունակվում է.
Այս անգամ վարչապետի «է ես ինչ անեմ, թող չխոսար» ապտակը ստանալու է ՊԵԿ մամուլի վարչության ձևաթղթի թագուհին, Լուսինե Մկրտչյանը։ Դե որովհետև ՖԲ գրառումներին չի պատասխանում ՖԲ արքա վարչապետի «ծառա» ՊԵԿ ղեկավարը։
«Պրոֆեսիոնալիզմ» բառի բոլոր իմաստային դրսևորումներից հեռու տիկինն այս անգամ հանցագործության վերաբերյալ հաղորդում տալու իրավական ուղիներից է խոսում։ Ու ուղի է ցույց տալիս Արփինե Հովհաննիսյանին։ Գուցե Ռուստամն է խորհուրդ տվել: Թե ասա ինչ ես շտապում սպասի։ Հաղորդումը կլինի համ էլ դատվել կհասցնես:
Առհասարակ լավ կլիներ ՊԵԿ-ում ուշադրություն դարձնեին իրենց ղեկավար կազմի պրոֆեսիոնալիզմին ու բարևարքությանը. Ռաֆիկ Մաշադյան, Շուշանիկ Ներսիսյան, Ռուստամ Բադասյան և այլք։
Դուք ավելի լավ է հանգիստ նստեք տեղներդ, ու սովորեք արածների համար պատասխանատվություն կրելու նուրբ արվեստը։
Հ.Գ. Ձեր պատկերացրած քաղաքական PR-ը երևի սեփական աշխատակիցներին «փուռը տալով» է սահմանափակվում»։