
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաստորեն, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկովյան վերջին հանդիպումը չի ընթացել միայն հումանիտար ոլորտի ծրագրերի շուրջ, այլև քննարկվել է դեռևս 2016-ին ձևավորված կարգավորման առաջարկությունների փաթեթը:
Հարցեր Նիկոլ Փաշինյանին և Զոհրաբ Մնացականյանին՝
1. Ո՞նց անենք, որ Ղարաբաղյան բանակցությունների մասին տեղեկանալու համար չմնանք Մամեդյարովի հարցազրույցների հույսին կամ չսպասենք Լավրովի ասուլիսներին:
2. Բա ո՞ւր մնաց Փաշինյանի խոստացված՝ Արցախի մասնակցությունը բանակցություններին, եթե արդեն անցել եք բովանդակային քննարկումներին»։