ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փոքրիկ ճշգրտում՝ Մեռելոցի օրվա հետ կապված։ Կառավարությունը ոչ թե աշխատանքային օր է հայտարարել ապրիլի 22-ը, այլ կառավարությունը որոշել է այն ոչ աշխատանքային չհայտարարել։ Հիշեցնեմ, որ միայն հունվարի 7-ի Մեռելոցն է, որ օրենքով ամրագրված է, որպես ոչ աշխատանքային»: