Արտակարգ դեպք Երևանում. կրծքավանդակի ձախ մասում ստացած հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինվորական համազգեստով երիտասարդ տղա. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Երևանում. կրծքավանդակի ձախ մասում ստացած հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինվորական համազգեստով երիտասարդ տղա. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածքով Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը զինվորական համազգեստով է, մոտ 23-25 տարեկան և հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռի զինվորական զորամասի հարակից տարածքից։ Այս պահին երիտասարդը գտնվում է վիրահատարանում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը պայմանագրային զինծառայող է։

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Նարեկ Ս.-ն է, ով պայմանագրային զինծառայող է և նրա զինվորական համազգեստի գրպանում հայտնաբերվել է երկտող։ Այս պահին հիվանդանոց են մեկնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com