Պայքարում են կյանքի համար. հրազենային վնասվածքով զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Պայքարում են կյանքի համար. հրազենային վնասվածքով զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց. armeniasputnik.am

Կրծքավանդակի ձախ հատվածում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել պայմանագրային  զինծառայող։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` զինծառայողը Երևանի Միքայելյան վիրաբուժական կենտրոնում է։

«Այժմ զինծառայողին վիրահատում են։ Բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը»,–ասաց Հովհաննիսյանը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երիտասարդը պայմանագրային զինծառայող է և ծառայում է պաշտպանության նախարարության մայրաքաղաքում գտնվող զորամասերից մեկում: Ի դեպ, կրակոցը հնչել է հենց զորամասում:

Նրա վիճակը ծայրահեղ ծանր է:

armeniasputnik.am