Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոռուպցիոն բացահայտո՞ւմ, թե՞ գզվռտոց:
Սոցցանցերում Դավիթ Սանասարյանի կողմնակիցները, ի պատասխան նրա շուրջ տարածվող լուրերի, տոտալ գրոհ են սկսել ԱԱԾ-ի դեմ, ինչը ենթադրում է, որ.
– Սանասարյանը հայտնի քրգործում իսկապես ունի կասկածյալի կարգավիճակ,
– Սանասարյանը համարում է, որ ինքը ոչ թե կոռուպցիոն սխեմայի մեջ է, այլ ներիշխանական ինտրիգի կամ ԱԱԾ կազմակերպած դավադրության զոհ,
– Սանասարյանը հաշտվել է այն մտքի հետ, որ ՊՎԾ պետի պաշտոնում իրեն հաշված օրեր են մնում:
Միայն բաց է մնում հիմնական հարցը՝ Սանասարյանը կապ ունի՞ կոռուպցիոն սկանդալի հետ, թե՞ նրա գլխին «սարքվում» է: Ու սա բնական վիճակ է մի երկրում, որտեղ կարևորագույն մի շարք պետական հիմնարկներ դուրս են ԱԺ վերահսկողությունից՝ թեև ֆորմալ առումով երկիրը խորհրդարանական է»: