Ժողովուրդ, էս կատասրտոֆայա։ Սեռաքաղցության մակարդակը Հայաստանում հասել ա չգիտեմ ուր։ Անկեղծ ասած մի հատ ֆեյք հաշիվ ունեմ բացած մի քանի տարվա արդեն, աղջկա անուն ազգանունով, որն օգտագործվում ա զուտ գործի բերումով տարբեր էջերի ադմինության ու գովազդ-մովազդ դնելու համար։ Էսքան տարվա ընթացքում երևի սկի գրառում էլ չի արվել էդ էջով։
Ուրեմն էդ աղջկան օրական առնվազն մի 150 ֆռենդ ռեքվեստ ա գալիս։ Ու հենց ընդունում ես ռեքվեստը, տեղում, վայրկյանական մեկ էլ սկսվում ա․․․
Մեկը մյուսի հետևից սկսում են զանգել, էն մեկը գրում ա «վայ ********* ջան, դու էս ինչ սիրուն ես» մյուսը գրում ա «վայ ********* ջան, ես ամբողջ կյաքս քեզ էի փնտրել», մեկը կտեսնես մի հատ անասուն պոշլի անեկդոտ ա ուղարկում․․․
էլ չասեմ էրոտիկ ֆանտազիաների մասին․․․
Մի օր էլ չդիմացա, մեկին գրեցի «բա որ հանկարծ մի հատ տղա քո քրոջը սենց նամակ գրեր» տեղում փրփրեց, գրեց «hle hamaret gri axci» ու բլոկեց 🙂)))))
Էս ի՞նչ վիճակում եք տղերք, էս ի՞նչ կարգի ձեզնով ձեր մեծերը չեն զբաղվել, էս ի՞նչ կարգի անշնորք եք մեծանում…