Marvel Entertainment-ը Twitter-ի իր պաշտոնական Էջում շոու Է թողարկում «Վրիժառուները. ավարտ» ֆիլմի ամերիկյան վարձույթ մտնելուց մեկ շաբաթ առաջ: Այդ մասին ընկերությունը հայտնել Է իր օգտահաշվում: Շոուն կցուցադրվի ուղիղ եթերով, առաջին թողարկումը կհայտնվի արդեն ապրիլի 18-ին Երեւանի ժամանակով ժամը 24:00-ին: Երկրորդ եւ երրորդ Էպիզոդները պլանավորված են ապրիլի 24-ին եւ 30-ին:
Առայժմ չի հաղորդվում, թե կոնկրետ ինչի մասին Է պատմվելու հաղորդման ընթացքում, սակայն հանդիսատեսներին խոստացել են «ներսից նետված հայացք՝ Marvel-ի աշխարհին»: Շոուն վարելու Է Marvel New Media-ի փոխնախագահ Ռայան Փենագոսը եւ Marvel’s Voices-ի հաղորդավարուհի Անժելիկ Ռոշեն: Փենագոսի խոսքով՝ ծրագրի եթերում կհայտնվեն հյուրեր, ինչպես նաեւ կբացահայտվեն «Էքսկլյուզիվ գաղտնիքներ»: Էնթոնի եւ Ջո Ռուսոների «Վրիժառուներ. ավարտ» ֆիլմը համաշխարհային վարձույթ կմտնի ապրիլի 24-ին: Կինոնկարում գլխավոր դերերը կատարում են Բրի Լարսոնը, Սքառլեթ Յոհանսոնը, Քերեն Գիլանը, Բրեդլի Քուփերը, Քնիս Հեմսվորթը եւ ուրիշներ: Սյուժեի համաձայն, «Վրիժառուների» թիմի ողջ մնացած անդամները եւ նրանց դաշնակիցները պետք Է մշակեն պլան, որը կօգնի դիմակայել Թանոսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: