«Եթե Սանասարյանն ասում է` շինծու է, նշանակում է Վանեցյանին ուղիղ մեղադրում է «գլխին սարքելու մեջ»». Գևորգ Աճեմյան
Advertisement 1000 x 90

«Եթե Սանասարյանն ասում է` շինծու է, նշանակում է Վանեցյանին ուղիղ մեղադրում է «գլխին սարքելու մեջ»». Գևորգ Աճեմյան

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մտնեմ ֆեյսբուք տեսնեմ ի՞նչ` Սանասարյանին էնտեղ են ասֆալտին փռել, քաղաքացու օրվա համար մոտ 260.000$ էնտեղ են պատերին տվել… լավ` հերթով։
Սանասարյանի մասով պետք չէ շտապել, որովհետև, իրոք, հնարավոր է, որ հենց Դավիթի ասածով է և գործը շինծու է։ Բայց պատկերացրեք` եթե Սանասարյանն ասում է` շինծու է, նշանակում է Վանեցյանին ուղիղ մեղադրում է «գլխին սարքելու մեջ»։ Իսկ եթե շինծու չէ, ապա շատ ցավալի է ունենալ կոռումպացված Դավիթ Սանասարյան։ Տխուր է…

Քաղաքացու օրն ինձ համար այն կլիներ, եթե այդ 260.000$ ծախսվեր աղետի գոտու դոմիկներից 10 հոգու տուն գնելու նպատակով, ոչ թե մեկ օրում ծախսվեր ու վերջ։ Գիտակից քաղաքացուն ավելի շատ կուրախացնի իր համերկրացուն օգնելը, ոչ թե մեկ օր ուրախանալը։ Մի քանի ժամից քվեարկություն կկազմակերպեմ այս մասով. հետաքրքիր է` ի՞նչ են ցանկանում ՀՀ գիտակից քաղաքացիներ»:



Նման նյութեր