
Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաղաքացու օրը նշելն անշուշտ ողջունելի է, բայց սուղ բյուջեից այսքան միջոցներ հատկացնելը մի՞թե առաջնահերթ է…: Ավելի նպատակահարմար չէ՞ քաղաքացիների շահերը պաշտպանել բոլոր ասպարեզներում՝ հատկապես զբաղվածության, կրթության և գիտության: Շատ ավելի ազդեցիկ կլիներ Քաղաքացու օրը սահմանամերձ գյուղերի բազմազավակ՝ երեքից ավելի երեխա ունեցող ընտանիքներին հանդիսավոր գումար փոխանցել կառավարության կողմից՝ հարակատուներիս մուծած գումարներից, որովհետև նրանք են, ի հեճուկս՝ վիճակագրական ու տնտեսական անբարենպաստ ցուցանիշների, դաստիարակում մեր ապագա քաղաքացիներին, զինվորներին ու բժիշկներին, պատգամավորներին ու նախարարներին, նրանք են ապահովում Հայաստանի վերածնունդը: Եվ ի վերջո, Հայաստանում օրենքով բազմազավակ պետք է համարել երեք և ավելի երեխա ունեցողներին, ոչ թե՝ հինգ…»: