Ապրիլի 14-ին, երբ Արարատի մարզում շտապօգնության մեքենայի մասնակցությամբ հերթական խոշոր ավտովթարը գրանցվեց, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ նախնական տվյալների համաձայն՝ դարձյալ չեն զիջել շտապօգնությանը, ու այս տեսահոլովակը հրապարակեց, որտեղ կարևորվում է զիջելու անհրաժեշտությունը: Չի բացառվում, որ այդ շտապօգնությունը հենց ձեր հարազատին է օգնության հասնում:
SHANTNEWS.am-ն այսօր այդ թեմայի շուրջ զրուցել է շտապօգնության վարորդներից մեկի՝ Գևորգ Հարությունյանի հետ, ով հաստատել է, որ տեսահոլովակի պատմությունը ո՛չ կինոյի ժանրից է, ո՛չ էլ հորինված: Գևորգ Հարությունյանի՝ վարորդ ընկերներից մեկի իրական պատմություններից մեկն է.
«Շտապօգնության մեքենան, կանչի գնալուց, մեքենան չի զիջել, հետո բախվել են իրար, իջել են՝ վիճաբանություն և այլն: Վարորդն ասել է՝ լավ, խնդիր չկա, գնանք, հասնենք, կանչի եմ գնում էլի, կգանք հարցերը կպարզենք։ Վարորդը, ով չի համաձայնել, որ հետո հանդիպեն, գնացել է ու տեսել, որ շտապօգնությունը իր ծնողի համար է գնում ու իր ծնողը մահացել է»,- պատմել է վարորդը՝ կարևորելով այն հանգամանքը, որ շտապօգնության, ընդհանրապես հատուկ ծառայություն իրականացնող մեքենաներին զիջելու անհրաժեշտությունը գիտակցեն դեռ մանկապարտեզի, դպրոցի տարիքից: Սովորեն զիջել, քանի որ այդ դեպքում կյանքեր փրկելու հարց է։
Գևորգ Հարությունյանն այսօր խոսել է նաև այն խնդիրների մասին, որոնց բախվում են շտապօգնության մեքենաների վարորդները ծառայությունն իրականացնելիս: Նրանք հիշեցնում են, որ այդ մեքենաներով իրենց ընտանիքին չէ, որ քեֆ-ուրախության են տեղափոխում, այլ կամ շտապում են հիվանդի մոտ, կամ նրան հիվանդանոց տեղափոխում:
Ամբողջությամբ՝ shantnews.am