Աղվան Պողոսյանը ֆեյսբուքում գրել է.
«Դավիթ Սանասարյանը, խոսելով իր դեմ հարուցված քրեական գործից, այն համարել է շինծու, որը նույնիսկ ապացուցման կարիք չունի: Իսկ իրականում մեղավո ՞ր է Դավիթը, արդյո ՞ք ներգրավվածություն ունի կոռուպցիոն գործընթացների մեջ, կորոշի դատարանը։
Հետաքրքիր է Սանասարյանի ակնարկը, մասնավորապես՝ Դավիթը մեղադրում է ԱԱԾ ծառայությանը իր դեմ հետապնդում իրականացնելու համար:
Սա հստակ ցուցիչ է, որով հեղափոխական սիմվոլներից մեկը ահազանգում է Նոր Հայաստանում քաղաքական հետապնդումների ու շինծու գործերի առերևույթ լինելու մասին»: