Հայաստանում կան քաղաքացիներ, ովքեր անգամ 15 միլիոն դրամով կարող են գնել մեկ հեռախոսային քարտ:
Ucom ընկերության կայքից տեղեկանում ենք, որ օրեր առաջ կայացել է նոր՝ 044 կոդով սկսվող հեռախոսաքարտերի էլեկտրոնային աճուրդ: Կայքում տեղադրված է, ինչպես ժողովուրդն է ասում, 33 gօld տեսակի հեռախոսահամար: Բոլոր այդ համարների տակ գրված է՝ «վաճառված է»: Մեկ հեռախոսահամարի դիմաց վճարած ամենացածր գինը 550.000 դրամն է, ամենաբարձրը՝ 15 միլիոն դրամը:
Նույն ընկերության կայքից տեղեկանում ենք, որ կայացած էլէկտրոնային աճուրդի արդյուքնում գոյացել է 104 մլն 900 հազար դրամ, որը նախատեսված է տրամադրել Ucom հիմնադրամին՝ բարեգործական ծրագրեր իրականացնելու համար:
Սա այն պարագայում, երբ մեր երկրում 900.000 մարդ աղքատ է, ամեն 3-րդ երեխան թերսնված է, իսկ զինվորին աջակցելու համար 1000 դրամ հավաքելու ծրագիր է հաստատում Կառավարությունը: