Vayyar Imagingկազմակերպությունը առաջարկել է WalabotDIY-ն անունով տվիչներ՝ Android սմարթֆոնների համար, որը սարքերին թույլ կտա տեսնել մոտ 10 սմ հաստությամբ պատի միջով:
Սարքը ընկերության առաջին արտադրանքն է: Պատի միջով տեսնելու համար անհրաժեշտ է միայն ներբեռնել WalabotDIY ծրագիրը Google Play Store-ից, ապա սարքը միացնել սմարթֆոնի USB-պորտին և այն պահել պատին, հայտնում է newsyou.info-ն: