Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անցյալ տարվա հունիսին Ավինյանը, Արշակյանը ու հետները մի կոդլա մարդ գնացել էին Կանադա և ԱՄՆ՝ ներդրումներ բերելու։ Այն օրերին հայտարարեցին, որ Կանադայի հայ գործարարները 10.5 մլն դոլարի ներդրում կանեն Հայաստանում։
Մասնավորապես՝ Կասկադում պիտի այս տարվա մարտից «շինարարական նախագիծ» սկսվեր։
Ինչ-որ լուր կա՞ այդ ներդրումներից։ Կասկադում ինչ-որ նոր շինարարություն սկսվե՞լ է»։