
Շիրակի մարզի Ողջի համայնքում հայտնաբերվել է երիտասարդի դի: Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել ապրիլի 18-ին։
Ըստ նախնական տվյալների` ինքնասպանություն կատարած երիտասարդը գյուղի հովիվն էր: Մայրը որդուն հայտնաբերել է կախված վիճակում:
Ողջի գյուղի վարչական ղեկավար Նորայր Մկրտչյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ 39– ամյա Մանվել Սողոմոնյանը երկու ամիս առաջ էր ամուսնացել:
Ըստ տեղեկությունների` ինքնասպանության մտադրության մասին նա հայտնել էր կնոջ քրոջը, որն էլ ահազանգել է ոստիկանություն: Տարվում է քննություն: