
Ինչպես տեղեկացնում է XDA Developers ռեսուրսը, Xiaomi ընկերությունն իրականացնում է երկու նոր սմարթֆոնի թեստային տարբերակ, Սմարթֆոնները կունենան շարժվող դիմային տեսախցիկներ։ Դրանք ստացել են davinci և raphael կոդային անվանումները։
Սարքերի ընդհանուր հնարավորությունների մասին դեռևս շատ տեղեկատվություն հայտնի չէ։ Թերևս դրանց գլխավոր առանձնահատկությունը Snapdragon 855 պրոցեսորները և մատնահետքի սքաներն են։ Երկու տարբերակները նախատեսված են հնդկական և չինական շուկաների համար, սակայն դրանց վաճառքների աշխարհագրությունը կարող է ընդլայնվել։