ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի շքեղ առանձնատունը Ստեփանակերտում. politik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի շքեղ առանձնատունը Ստեփանակերտում. politik.am

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հետ չի մնում մյուս գեներալներից։ Պարզվում է՝ այս շքեղ առանձնատունը, որը գտնվում է Ստեփանակերտում, պատկանում է Մովսես Հակոբյանին։ Այս առանձնատունը նա կառուցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Նախարար եղած տարիներին։ Այս առանձնատնից բացի Մովսես Հակոբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով  իր գույքի և ունեցվածքի հայտարարագրում հայտարարագրել է հասարակական նշանակության շինությունը (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը),բնակարան,RANGE ROVER SPORT Supercharged 4.2 (արժեք մոտ 100.000 ԱՄՆ դոլար) և 5.965.212 դրամական միջոց։

maxresdefault-1024x576

Հ. Գ. Իսկ թե ինչ գումարներով է կառուցվել այս դղյակը, թող պարզեն համապատասխան մարմինները, և թող իշխանությունները ՊՆ նոր հիմնադրամի բյուջեի համալրման հնարավոր տարբերակների շարքում աշխատավարձերի պահումներից զատ աչքաթող չանեն գեներալների ունեցվածքը։