«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չգիտեմ, թե ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ «ախպերական» հարաբերությունների մասին խոսելիս, բայց միանգամից ասեմ, որ երբ Դավիթը, որպես թեկնածու, խախտեց օրենքը, դրա մասին առաջինը մենք գրեցինք (https://fip.am/5082), թեև Դավիթն իմ ընկերն է:
Բայց այս գործում կան ակնհայտ խնդիրներ (մի ամբողջ փունջ) և ես հուսով եմ, որ վարչապետի կողմից «նորմալ քննության ապահովելը» կարտահայտվի քննության բազմակողմանիության ապահովմամբ և ոչ՝ «Վանեցյանի գործն ա, թող ինքն էլ անի»-ով:
Հ.Գ. Իմիջիայլոց, ինչի՞ համար ենք մեք ՀՔԾ պահում, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձի գործը պիտի ԱԱԾ-ն քննի»: