
Նախնական վարկածով՝ նա այդ ծայրահեղ քայլին է դիմել ամուսնալուծությունից հետո
Մեր տեղեկություններով` այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռիում: «Տաշիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Կաթնառատ գյուղում ապրող 22-ամյա մի աղջիկ:
Նրա մոտ ախտորոշվել է ժավելաջրից թունավորում: Նախնական տվյալներով՝ աղջիկը մտադրվել է կյանքիվ վերջ տալ և ժավելաջուր է խմել:
Բժիշկները փրկել են կյանքը, բայց դեռ հսկում են նրան։
Նախնական վարկածով՝ աղջիկն այդ ծայրահեղ քայլին է դիմել ամուսնալուծությունից հետո անձնական կյանքում առկա որոշ խնդիրների պատճառով: