Հայազգի աստղ Ալվուշկին կբացահայտի իր ինստագրամյան գաղտնիքները. նա 730 հազարից ավելի հետևորդ ունի
Advertisement 1000 x 90

Հայազգի աստղ Ալվուշկին կբացահայտի իր ինստագրամյան գաղտնիքները. նա 730 հազարից ավելի հետևորդ ունի

Instagram-ում 730 հազարից ավելի հետևորդ ունեցող հայտնի աստղ Ալվուշկին (@alvuwki) ապրիլի 27-ին, ժամը 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում վարպետության դաս կանցկացնի: «Խորհուրդներ Ալվուշկիից» խորագրի ներքո ինստագրամի հայազգի աստղը, ում իսկական անունն է Ալվինա Ամիրյան, կբացահայտի ինստագրամյան բոլոր գաղտնիքների, առաջխաղացման մեխանիզմների ու տվյալ կայքը բիզնես նպատակներով օգտագործելու ու գումար վաստակելու եղանակները:

Ալվուշկին փաստում է՝ ինստագրամյան իր հաջողությունները սկսվեցին ընդամենը 3 տարի առաջ: Այնպես էր ստացվել, որ նա հարսանիքի էր հրավիրված, և դրանից առաջ շուրջ 3 օր հաց չէր կերել:

Հայտնվելով հարսանիքին՝ ինստագրամի ապագա աստղն առաջին հերթին սկսեց հաց ուտել, իսկ նրա ընկերուհին տեսանկարեց այդ գործընթացը՝ տեսանյութն էլ տեղադրելով Instagram սոցիալական ցանցում: Տեսանյութը բավականին լայն տարածում գտավ, ինչից հետո աղջիկն սկսեց ինստագրամյան էջ վարել:

Ալվուշկին վստահ է՝ Instagram սոցիալական ցանցն այսօր հիանալի գործիք է գումար վաստակելու համար, պարզապես պետք է այն ճիշտ կիրառել: Հայաստանում դեռևս նմանօրինակ թրեյնինգ չի կազմակերպվել, և Ինստագրամի աստղը փաստում է՝ հանդիպումը յուրահատուկ հավաք կլինի իր երկրպագուների հետ: Իրադարձության շրջանակում ներկայացնելու է իր հաջողության պատմությունը, ներկայացնելու է հաջողության հասնելու քայլերն ու մեխանիզմները, ինչպես նաև անելիքները:

Հետաքրքրությամբ պայմանավորված՝ ցանկություն կա նաև շարունակել նմանատիպ հանդիպումները: Հավելենք, որ Ալվուշկիի հետ հանդիպման տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից: