Փաստորեն Լավրովը հաստատեց, որ Մոսկվայում ի թիվս այլ հարցերի քննարկել են այսպես կոչված Արցախի հարցի կարգավորման, 2016-ին ներկայացված, Լավրովյան պլանը…
Advertisement 1000 x 90

Փաստորեն Լավրովը հաստատեց, որ Մոսկվայում ի թիվս այլ հարցերի քննարկել են այսպես կոչված Արցախի հարցի կարգավորման, 2016-ին ներկայացված, Լավրովյան պլանը…

Փաստորեն Լավրովը հաստատեց, որ Մոսկվայում ի թիվս այլ հարցերի քննարկել են այսպես կոչված Արցախի հարցի կարգավորման, 2016-ին ներկայացված, Լավրովյան պլանը։ Այդ կարգավորման բանաձևը քիչ ավելի շուտ էր մտել շրջանառության մեջ և ցավոք չէր համարվում պրո Հայկական։ Ասեմ ավելին այն կտրականապես մերժվել էր հայկական կողմից։ Իրականության մեջ դա նույն փուլային կարգավորման տարբերակն է, որոշ չնչին փոփոխություններով։

Շատ կարևոր է որպեսզի մեր ողջ դիվանագիտական թիմը հասկանա, որ այդ փաստաթուղթը ոչ մի դեպքում չի կարելի դարձնել բանակցությունների առարկա, քանզի հիմքում ընգած է շատ վտանգավոր փուլային տարբերակը, որն որևէ աղերս չունի Հայաստանի և Արցախի շահերի հետ։ Համոզված եմ, որ սա այն պահն է երբ պետք է դիմել նախքինում բանակցությունները իրականացնող մարդկանց։ Մենք որպես երկիր կարող ենք հայտնվել անելանելի դիվանագիտական ծուղակում, որի մեջ մեզ շատ հմտորեն և համառորեն տանում են բանակցությունների կողմերը։ Պետք է հիշեցնեմ մեկ բան, երբ բանակցությունները նոր էին սկսվում, սեղանի վրա դրված էր մեկ կետանոց փաստաթուղթ հետևյալ բովանդալությամբ՝ զինված ուժերի դուրս բերում գրավված տարածքներից, և վերջ։ Անցած տարիների ընթացքում հմուտ աշխատանքի արդյունքում մենք հասել ենք շատ լուրջ հաջողությունների և այժմ հրամայական է գնալ միայն առաջ և չզիջել որևէ կետում։

Արցախի Հանրապետության անկախությունը անվիճելի փաստ է որի հետ, ուշ թե շուտ, հաշվի կնստեն բոլոր երկրները։ Արցախյան ազատագրական պայքարում մեր հաղթանակը մեր ազգի հպարտությունն է և գոյատևման միակ ճանապարհը։ Չկա Արցախ՝ չկա Հայաստան։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր