Վիկտորիա Բեքհեմի՝ գեղեցկության վերաբերյալ խորհրուրդները չափազանց թանկ են: The Edit-ին վերջերս տված հարցազրույցում Բեքհեմը բացահայտել է, որ իր անթերի մաշկի գաղտնիքը սկսվում է խոհանոցից: Վիկտորիան պատմել է մաշկաբան Հարոլդ Լանսերի մասին, ում խորհուրդը նրան օգնել է հաղթահարել մաշկի հետ կապված խնդիրները:
«Ես շատ պրոբլեմատիկ մաշկ ունեի, և նա ինձ ասաց. «Դու պետք է ամեն օր սաղմոն ուտես»: Ես ասացի. «Իսկապե՞ս, ամեն օ՞ր»: Եվ նա ասաց. «Այո: Նախաճաշին, ճաշին կամ ընթրիքին, դու պետք է այն ամեն օր ուտես»»,- պատմել է Վիկտորի Բեքհեմը:
Harper’s Bazaar-ի հաղորդմամբ՝ գիտությունն իրականում ապացուցում է բժիշկ Լանսերի տված խորհրդի ճշմարտացիությունը: Սաղմոնը և այլ յուղոտ ձկնատեսակներ հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով և A և C վիտամիններով: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել առողջ մաշկի և ձկան օգտագործման միջև կապը: Մաշկաբանության եվրոպական ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր շատ են օգտագործում բանջարեղենային և ձկնային ուտեստներ, ունեն ավելի քիչ պզուկներ, քան նրանք, ովքեր քիչ են օգտագործում նման սնունդ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը