Ստեփանակերտի տեսարժան վայրերի շարքում ուշադրություն է գրավում քաղաքային միակ շուկան, որը գտնվում է հենց կենտրոնում։ Այստեղ կարելի է այնպիսի բաներ գտնել, որոնք կզարմացնեն ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև հայաստանցիներին։
Սխալ քաղաք են Սպիտակ անվանել։ Սա առաջին միտքն է, որ ծագում է գլխումս Ստեփանակերտ մտնելիս։ Սկզբում կարող է թվալ, թե աչքդ այստեղ երկու գույնի է հանդիպում` սպիտակի և կապույտի` շենքերի ու երկնքի գույնը։ Ու թեև այդ հակադրությունը հաճելի է, ամեն դեպքում չես ձերբազատվում այն մտքից, որ քաղաքն այլ գույների կարիք ունի։
Ստեփանակերտի միակ վառ կետը կենտրոնական շուկան է։ Այստեղ արդեն պետք է լարվես` տեղ–տեղ միախառնվող գունապնակից ինչ–որ գույն առանձնացնելու համար։ Որքան էլ տարօրինակ լինի, սա Ստեփանակերտի եզակի վայրերից է, որտեղ կարելի է համտեսել զուտ արցախյան ճաշատեսակներ, Արցախի խորհրդանիշ ժենգյալով հացը։ Բազմաթիվ սրճարանների ճաշացանկում ժենգյալով հաց, չգիտես ինչու, չկա, բայց բարյացակամ մատուցողները կհուշեն` կենտրոնական շուկայում աշխարհի ամենահամեղ ժենգյալով հացն են պատրաստում ձեր աչքի առաջ։
Ստեփանակերտի շուկան
Ախորժալի բլիթներով վաճառասեղանները գտնվում են շուկայի մուտքի մոտ` ասես ընդգծելով, որ հենց այստեղ պետք է տեղի ունենա ձեր առաջին և գլխավոր գնումը։
Մոտենում եմ սեղանիկներից մեկին և ողջունում վաճառողուհուն։ Նա բարևում է, մեկ–երկու վայրկյան զննում ինձ և Արցախի բարբառով ասում.
– Շուտա՞նցա ստըղ։
– Ե՞ս, դե հենց նոր եմ եկել…
– Չէ, նկատի ունեմ առաջին անգա՞մ ես Ստեփանակերտում։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am