Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքում գրել է.
«Բարձրագույն կրթություն չունեցող, ռուսերենն ու անգլերենը էշը ցեխից մի կերպ հանող վարչապետը ասում է, որ 22 տարեկանում յուրաքանչյուրը պետք է ունենա բարձրագույն կրթություն ու 3 տարվա մասնագիտական (!) աշխատանքային փորձ։ Զարմանում եմ, որ բանակից թռած լինելով հանդերձ չի ասում, որ համ էլ պետք ա ծառայած լինես ու ցանկալի ա սահմանին։
Ցինիզմը դեռ մի կողմ, տարրական մաթեմատիկայից ա էս մարդը հեռու, ինչպես նաև հայկական իրականությունից։ 17-ում ավարտում ես դպրոցը (հիմա դեռ մի բան էլ 18-ում), բանակից թռնում ես (իրա սցենարով), կամ լավ՝ աղջիկ ես, չես գնում, հետո 4 տարի ԲՈւՀ։ Պատկերացնենք, որ ինչ-որ հրաշքով քեզ միանգամից վերցնում են աշխատանքի քո մասնագիտությամբ (ինչը քիչ հավանական է)։ Այսպիսով մինիմալ հաշվարկով 17+4=21 գումարում ենք 3 տարի ու այ քեզ բաաան, 24 ա անում։ Էս ո՞նց սենց եղավ։ Էս ՀՀԿ-ն ա մի բան փչացրել էս թվերի մեջ։ Սաշիկը մի քանի տարի իրան ա վերցրել ամեն հպարտ քաղաքացու կյանքից։ Բա ի՞նչ անենք։ Ու՞մ փռենք ասֆալտին, որ թվերը իրար գան։ Լավ չի, հըլը սաղ լրատվականների տակ ֆեյքերով մտեք էն լավ բաներից գրեք իմ մասին, ճուճուլ բան, դրանցից էլի, կարո՞ղ ա սաղ ես մենակ պիտի անեմ արա։
Հ.Գ. Տնտեսական հեղափոխություն ա անելու ինքը, Լադիմիր Լադիմիրի արև»: