Tesla-ն պլանավորում է 2020 թվականին ԱՄՆ-ում անվարորդ տաքսու ծառայություն գործարկել
Advertisement 1000 x 90

Tesla-ն պլանավորում է 2020 թվականին ԱՄՆ-ում անվարորդ տաքսու ծառայություն գործարկել

Tesla ընկերությունը պլանավորում է ԱՄՆ-ում անվարորդ տաքսու ծայայություն գործարկել 2020 թվականին: Այդ մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ընկերության հիմնադիր և ղեկավար Իլոն Մասքի հայտարարությունը:

«Ես վստահության մեծ չափով Tesla անվարորդ տաքսու գործարկումը կանխատեսում եմ հաջորդ տարի: Այդ տաքսիները կլինեն ոչ բոլոր իրավասություններում, որովհետև մենք կարգավորիչ մարմինների հավանություն ամենուրեք չենք ստանա: Բայց ես համոզված եմ, որ կարգավորիչների հավանությունն ինչ-որ տեղ կստանանք թեկուզև բառացիորեն հաջորդ տարի»,- մեջբերում է հեռուստաալիքը Մասքի խոսքը:

Մասքի գնահատումներով՝ հաջորդ տարի Tesla անվարորդ տաքսիների թիվը կարող է կազմել 1 միլիոն: Անվարորդ տաքսի պատվիրել կարելի կլինի շարժական հավելվածում:

Մասքը նաև կանխատեսել է, որ, հնարավոր է, երկու տարի հետո Tesla-ն պատրաստի ավտոմոբիլ, որը ղեկ և ոտնակներ չի ունենա: