«Թուրքիան անցել է լայնածավալ ձերբակալությունների»․ Կարեն Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Թուրքիան անցել է լայնածավալ ձերբակալությունների»․ Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիան անցել է կրկին լայնածավալ ձերբակալությունների: Երկրի ողջ տարածքում ձերբակալություններ են, մարդկանց մեղադրում են Ֆեթուհալլական լինելու մեջ կամ նրանց հետ կապ ունենալու մեջ: Ապրիլի 22-ին ձերբակալվել է 50 մարդ, որից 35-ը զինվորականներ են: Ոստիակնությունը երկրի 24 նահանգում, միաժամանակ, իրականացրել է գործողություններ, որի արդյունքում բերման են ենթարկվել հարյուրավոր մարդիկ: Այս ձերբակալություններն իրականում կապ չունեն ֆեթուհալլիստական շարժման հետ, ես այն ավելի շատ համարում եմ իշխող ԱԶԿ-ի վերջին ճիգերը՝ հնարավոր իշխանությունը կորցնելուց առաջ: Երբ նայում եմ այն քաղաքացիական անձանց ցուցակները և կենսագրությունները, տեսնում եմ, որ դրանք կապ ունեն գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հետ: Փորձ է արվում թուլացնել այս կուսակցությունը: Հիշեցնեմ, որ մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիր կուսակցությունը դե ֆակտո հաղթանակ տարավ մի շարք կարևոր քաղաքներում: Հիշեցնեմ նաև, որ 2016-ի հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակա զոհվեց 251 մարդ, իսկ ավելի քան 2200 մարդ վիրավորվեցին»:



Նման նյութեր