Պոլսահայ երջանկահիշատակ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքներն ապրիլի 23-ից ցուցադրվում են Լոնդոնի հայտնի Սաատչի թանգարանում: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ լուսանկարների ցուցադրությունը կազմակերպել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը:
Ցուցահանդեսում ներկայացված են Գյուլերի՝ Ստամբուլը պատկերող հայտնի աշխատանքները, ինչպես նաև բրիտանացի այնպիսի գործիչների դիմանկարներ, ինչպիսիք են նախկին վարչապետ Ուինսթոն Չերթչիլը, կինոռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը, մաթեմատիկոս և փիլիսոփա Բերտրան Ռասելը:
Ցուցահանդեսը բացել են Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետական նախարար Ալեն Դանքնը և այդ երկրում Թուրքիայի դեսպան Ումիթ Յալչընը:
Դանքնի խոսքով՝ Գյուլերն աշխարհի լավագույն լուսանկարիչներից էր, թեպետ երբեք իրեն արտիստ չէր համարում: «Նա իրեն համարում էր ոչ թե ֆոտոլրագրող, այլ վիզուալ պատմաբան»,- ասել է պետնախարարը՝ համոզմունք հայտնելով Գյուլերի լուսանկարները ոգեշնչման աղբյուր են լինելու ապագա սերունդների համար:
Լոնդոնից բացի նմանօրինակ ցուցադրություններ են բացվելու նաև Փարիզում, Կիոտոյում, Նյու Յորքում, Հռոմում և Մոգադիշոյում: