ԱՄՆ ճանաչում էր Հայաստանը, ոչ թե ռուսական գուբերնիա (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ԱՄՆ ճանաչում էր Հայաստանը, ոչ թե ռուսական գուբերնիա

Ռեժիսոր Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան հրապարակումը. «Եվս մի պատմական լուսանկար՝ ԱՄՆ Սենատն արդեն 1919 թ. նոյեմբերին հատուկ հուշագիր էր պատրաստել Հայաստանի հանրապետության անկախությունը ճանաչելու մասին։ Ընդ որում ճանաչումը պատրատտվում էր շատ բծախնդրորեն, քանի որ ՀՀ պետք է տարածաշրջանի առանցքային պետություն դառնար՝ Սեւ ծովի հինգ նավահանգիստներով, Վանա լճով, տասը խոշոր քաղաքներով։

Հայաստանը Արեւմուտքի գլխավոր դաշնակիցն էր՝ Անտանտայի անդամ, հաղթանակած բանակով, հստակ քաղաքակրթական ընտրությամբ։ Բրիտանիան թուրքերից մաքրում էր Կարսի շրջանը եւ փոխանցում էր Հայաստանին Նախիջեւանը՝ դեպի Իրան ամուր կապ հաստատելու նպատակով։ Այդ պահին անհնարին էր թվում, որ Հայաստանում կհայտնվեն ուժեր, ովքեր կազմալուծելու եւ զինաթափելու են ացգային բանակը, կարողանալու են խաբել ժողովրդին ռուս բոլշեւիկների ցնորքով, ովքեր հանձնելու են հարազատ երկիրը ռուսներին ու թուրքերին։ Բայց գտնվեցին։ Հանձնեցին։ Եւ առմայսօր էլ չեն հանձնվում»։



Նման նյութեր