«Մինչ այժմ հայերի շրջանում ամենավատ վիրավորանքը «թուրք» բառն է». Instagram-ը ջնջել է ցեղասպանության մասին Սարիկ Անդրեասյանի հրապարակումը
Advertisement 1000 x 90

«Մինչ այժմ հայերի շրջանում ամենավատ վիրավորանքը «թուրք» բառն է». Instagram-ը ջնջել է ցեղասպանության մասին Սարիկ Անդրեասյանի հրապարակումը

Ռուսաստանում հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը կիսվել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության վերաբերյալ հրապարակմամբ։ Միայն թե հրապարակումն անթույլատրելի է համարվել Instagram-ի համար եւ ջնջվել։

«Instagram-ը ջնջել է իմ նախորդ հրապարակումը։ Հավանաբար բողոքել են նրանց դեսպանության մոտ թուրքական սննդի կետի տերերը։ Չգիտեմ։ Այդ ամենը տարօրինակ է»,- իր միկրոբլոգում գրել է Սարիկը՝ հրապարակումն ուղեկցելով խաչված հայուհիների լուսանկարով։

Ավելի վաղ «Երկրաշարժը» ֆիլմի ռեժիսորը մի քանի լուսանկար էր հրապարակել, որոնցում պատկերված էին ցեղասպանության ընթացքում հայերի մասսայական սպանությունները։ Ռեժիսորը հրաժարվել է իր էջում տեղադրել անմոռուկի լուսանկարները՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը։

«Ես այսօր անմոռուկ չեմ հրապարակի, թեեւ այդ սիմվոլը պիջակիս օձիքին մշտապես կրում եմ այդ նշանը։ Սակայն ոչ մի խորհրդանիշ չի կարող արտահայտել այն, ինչ դուք կտեսնեք այս հինգ լուսանկարում։ Աշխարհում չկա ոչ մի հայ, որին չի առնչվել այդ կոտորածը։ Պապիկիս եւ տատիկիս կողմիղ ազգականները փախել են ցեղասպանությունից։ Դրանք սարսափելի պատմություններ են»,- նշել է Անդրեասյանը։

Նա նաեւ հիշեցրել է, որ հայերի շրջանում «թուրք» բառը մինչ այժմ ամենավատ վիրավորանքն է։

«Թուրքիան՝ որպես երկիր եւ թուրքերը՝ որպես ազգ, արդեն ավելի քան 100 տարի հնարավորություն ունեն ճանաչելու ցեղասպանությունը, սակայն դրա համար հարկավոր է այնպիսի հատկանիշներ ունենալ, ինչպիսիք են պատիվն ու արժանապատվությունը»,- նշել է ռեժիսորը։

news.am